National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է գործընկեր կազմակերպությունների՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը եւ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջազգային գործընկերների հետ նպաստավոր ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Հիմնական քննարկումն ընթացել է 2018 թվականից իրականացվող SEPPA-ի շուրջ, ներկայացվել են ծրագրի նպատակներն ու առանձնահատկությունները: Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ ընտրությունների ու քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումի կողմից իրականացվող յոթամյա ծրագիր է: Կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով՝ ծրագիրն օգնում է խթանել ընտրությունների ամբողջականությունը: Անդրադարձ է եղել կոնկրետ խորհրդարանի հետ համագործակցության ձեւաչափին: Խորհրդարանի հետ համագործակցության նպատակն է աջակցել եւ զարգացնել ՀՀ ԱԺ կարողությունները՝ ամրապնդելու օրենսդիր մարմնի եւ պատգամավորների գործունեության արդյունավետությունը:

Զրուցակիցները կարեւորել են Ազգային ժողովի եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների արդյունավետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Ալեն Սիմոնյանը փոխգործակցության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել: